Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան մեկ միլիարդ եվրո արժողությամբ ռազմական օգնության փաթեթ
Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան մեկ միլիարդ եվրո արժողությամբ ռազմական օգնության փաթեթ

Գերմանիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի ավելի քան մեկ միլիարդ եվրո արժողությամբ ռազմական աջակցության փաթեթ։

Այս մասին տեղեկություն է հրապարակվել Գերմանիայի պաշտպանության նախարարության կայքում։

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Գերմանիան ապագայում կշարունակի օգնել Ուկրաինային այն ամենով, ինչ նրան անհրաժեշտ է ամենաշատը։

Ըստ տեղեկությունների՝ ենթակառուցվածքները պաշտպանելու համար Ուկրաինան կստանա հակաօդային պաշտպանության համակարգեր՝ «Patriot», «Iris-T» և «Gepard», որոնց ընդհանուր արժեքը կազմում է մեկ միլիարդ եվրո։

Բացի այդ, փաթեթը ներառում է 20 մլն եվրո արժողությամբ զենք, զրահատեխնիկա եւ ռազմական տեխնիկա։