Գերմանիան Ուկրաինային կհանձնի ինքնագնաց հրետանի
Գերմանիան Ուկրաինային կհանձնի ինքնագնաց հրետանի.
Այս մասին հայտարարել է Սլովակիա այցելած Գերմանիայի պաշտպանության նախարար Կրիստինա Լամբրեխտը։
Պաշտպանության նախարարի խոսքով՝ Ուկրաինային կհանձնվեն PzH 2000 ինքնագնաց 7 հրանոթներ։ Ըստ Լամբրեխտի, հաջորդ շաբաթ Գերմանիայում կսկսվի ուկրաինացի զինծառայողների ուսուցումն այդ զինատեսակների կիրառման վերաբերյալ։
Դանիան ևս 5 նմանատիպ հրետանի է մատակարարել Ուկրաինային։