Գերմանիան Ուկրաինայի համար 500 միլիոն եվրո արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում
Գերմանիան Ուկրաինայի համար 500 միլիոն եվրո արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում

Գերմանիան պատրաստվում է Ուկրաինային նոր ռազմական օգնություն փոխանցել, որը կկազմի 500 մլն եվրո։ Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկություններով՝ այս մասին Ռամշտեյնի ձևաչափի հանդիպմանը հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

Պիստորիուսի խոսքով, խոսքը զինամթերքի լրացուցիչ մատակարարման մասին է, ինչը նշանակում է 10 հազար հրետանային արկ։ Օգնության նոր փաթեթը ներառում է նաև 100 զրահամեքենա և 100 տրանսպորտային մեքենա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը Ռամշտեյնի ձևաչափով հանդիպման բացման ժամանակ ասել էր, որ Ամերիկան ​​թույլ չի տա, որ Ուկրաինան պարտություն կրի պատերազմում։