Գերմանիան վերսկսել է Աֆղանստանում դատապարտված միգրանտների արտաքսումը
Գերմանիան վերսկսել է Աֆղանստանում դատապարտված միգրանտների արտաքսումը

Գերմանիան վերսկսել է Աֆղանստանում դատապարտված միգրանտների արտաքսումը։

Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կատարի միջնորդությամբ մի քանի ամիս տևած գաղտնի բանակցություններից հետո այսօր կայացել է առաջին արտաքսման թռիչքը Լայպցիգից Քաբուլ։

Գերմանիայի ներքին գործերի նախարարի խոսքով՝ այս չվերթով արտաքսվել է 28 քրեական հանցագործ։ Գերմանական իշխանությունները յուրաքանչյուր արտաքսվածի վճարել են հազար եվրո

«Մենք հայտարարել ենք, որ անձին հետ կարտաքսենք Աֆղանստան։ Մենք ուշադիր պատրաստել ենք սա՝ առանց դրա մասին շատ խոսելու, քանի որ նման ծրագրերը հաջողությամբ իրականացվում են միայն այն դեպքում, եթե ջանք գործադրեք և դա անեք խնամքով և զգուշությամբ: Սա արվեց այսօր։ Ուստի ես կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան դրանում: Սա հստակ նշան է, որ նա, ով քրեական հանցագործություն է կատարում, չպետք է հույս ունենա, որ իրեն չեն արտաքսի»,- ասել է Օլաֆ Շոլցը։

2021 թվականին թալիբների իշխանության գալուց հետո Գերմանիան դադարեցրեց արտաքսումը Աֆղանստան։

Ներգաղթի կանոնները խստացնելու որոշումը Գերմանիայի կոալիցիոն կառավարությունն ընդունել է վերջին հարձակումներից հետո։

Օգոստոսի 23-ին Սոլինգեն քաղաքում երաժշտական ​​փառատոնի ժամանակ դանակով հարձակվել է երեք մարդ, ութը վիրավորվել: Հարձակման մեջ կասկածվում է սիրիացի մի տղամարդ։ Ավելի վաղ՝ հունիսին, Մանհայմ քաղաքում աֆղանցին դանակահարել էր ոստիկանին։