Գերմանիան թույլ է տալիս Ուկրաինային օգտագործել իր կողմից մատակարարված զենքը Ռուսաստանի տարածքում
«Գերմանիան Ուկրաինային թույլ է տվել գերմանական զենք օգտագործել Ռուսաստանի տարածքում»,- ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Գեբեշրեյտը։
Գերմանիայի կառավարությունը պաշտոնապես հաստատել է, որ Ուկրաինային իրավունք է տալիս օգտագործել իրենց կողմից մատակարարված գերմանական զենքը՝ Ռուսաստանի տարածքում ռազմական օբյեկտների վրա հարձակվելու համար։
Ըստ Գեբեշրյատի՝ Գերմանիայի կառավարությունը համաձայնության է եկել Ուկրաինայի հետ, որ «զենքերը, որոնք մենք մատակարարում ենք, կօգտագործվեն միջազգային իրավունքի համաձայն»:
Հայտարարության մեջ, մասնավորապես, խոսվում է Խարկովի մարզում ռուսական զանգվածային հարձակումների մասին, որոնք շարունակվում են արդեն մի քանի շաբաթ։
«Մենք վստահ ենք, որ Ուկրաինան իրավունք ունի, համաձայն միջազգային իրավունքի, պաշտպանվել այդ հարձակումներից»,- ասել է Գեբեշրյատը։