Գերմանիան Ռուսաստանին գազի գինը վճարել է ռուբլով, ոչ ոք չի ասել՝ ռուբլով վճարումները կխախտե՞ն պատժամիջոցները, այսպիսի գորշ գոտի է. Իտալիայի վարչապետ

15:58, 12.05.2022

Գերմանիայում ռուսական գազի խոշորագույն ներկրողն արդեն վճարել է բնական գազի գինը ռուբլով,- ըստ «Deutsche Welle»-ի, ասել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին։

«Ապացույցները, որոնք մենք տեսանք, ցույց են տալիս, որ Գերմանիան՝ գազի խոշորագույն ներկրողը, արդեն վճարել է ռուբլով», – ասել է Դրագին։

Իտալիայի վարչապետը նաև նշել է, որ եվրոպական ընկերությունները կկարողանան ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով, որպեսզի չխախտեն Եվրամիության պատժամիջոցները Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պատերազմի պատճառով։

«Պաշտոնական հայտարարություն չկա, թե կոնկրետ ինչը կհամարվի պատժամիջոցների խախտում։ Ոչ ոք չի ասել՝ ռուբլու վճարումները կխախտե՞ն արդյոք պատժամիջոցները։ Դա այնքան գորշ գոտի է»,- ասել է Դրագին։

Միևնույն ժամանակ, Deutsche Welle-ի փոխանցմամբ, գերմանական Uniper SE ընկերության ներկայացուցիչը, որը Գերմանիայում ռուսական գազի ամենախոշոր գնորդն է, ասել է, որ ընկերությունը նոր սխեմայով որևէ վճար չի կատարել, քանի որ վճարման վերջնաժամկետը լրանում է միայն մայիսի վերջին։

Ավելի վաղ Uniper-ը հայտնել էր, որ ընկերությունը կկարողանա պահպանել գազի մատակարարումները՝ առանց պատժամիջոցները խախտելու: Մինչդեռ լրատվամիջոցները գրում են, որ ընկերության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել, թե արդյոք Uniper-ը ռուբլու հաշիվ բացե՞լ է Գազպրոմբանկում։

Նմանատիպ