Գերմանիան, Լեհաստանը և Ֆրանսիան պայմանավորվել են համատեղ զորավարժություններ անցկացնել Լեհաստանի տարածքում 2025 թվականին
Գերմանիան, Լեհաստանը և Ֆրանսիան պայմանավորվել են համատեղ զորավարժություններ անցկացնել Լեհաստանի տարածքում 2025 թվականին

Վայմարի եռանկյունու անդամ երկրները՝ Գերմանիան, Լեհաստանը և Ֆրանսիան, պայմանավորվել են զորավարժություններ անցկացնել Լեհաստանի տարածքում 2025 թվականին։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսնյակ-Կամիշը Փարիզում Վայմարյան եռանկյունու անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից հետո։

Նախարարի խոսքով, բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել երեք կարևոր պայմանավորվածություններ, որոնց թվում էին համատեղ զորավարժությունները Լեհաստանում։

«Վայմարի եռանկյունի դաշինքը իրականություն է դառնում»,- նշել է Վլադիսլավ Կոսնյակ-Կամիշը։

Նախարարը նաև հայտարարել է, որ երկրներն իրենց աջակցությունն են հայտնել Ուկրաինային ռազմական օգնության հարցում ՆԱՏՕ-ի համակարգող դերի ուժեղացմանը։

«Ուկրաինայի արևմտյան նկրտումները հնարավորինս իրատեսական են, և մենք աջակցում ենք Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ձգտումը։ Որպեսզի սա դառնա իրական ու հնարավոր, Ուկրաինան պետք է հաջողի, այն պետք է ուժեղ լինի հիմա, մենք պետք է հաջողակ լինենք Ռուսաստանի դեմ պայքարում»,- ասաց Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։