Գերմանիան Հայաստանը և Վրաստանը պատրաստվում է դասել անվտանգ երկրների շարքին
Գերմանիան Վրաստանը և Հայաստանը պատրաստվում է դասել անվտանգ երկրների շարքին, որպեսզի արգանա ապաստան շնորհելու դիմումի մշակման գործընթացը: «Դոյչե վելե»-ի տեղեկությամբ, այս մասին հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորստ Զեեհոֆերը:
Ինչպես հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարարության մամլո քարտուղար, Շտեֆան Մեյերը, Վրաստանից և Հայաստանից ապաստան փնտրողների թիվը բարձր է, սակայն դրական որոշում է ստանում նրանց միայն փոքր մասը:
Գերմանիայի միգրացիայի և փախստականների դաշնային գերատեսչության տեղեկությամբ, 2017 թվականին Գերմանիայում ապաստան է խնդրել Վրաստանի 3462, իսկ Հայաստանի՝ 3857 քաղաքացի: