Գերմանիան և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երեք այլ երկրներ կգնեն 1000 միավոր «Patriot» հակաօդային պաշտպանության հրթիռ
Գերմանիան և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երեք այլ երկրներ կգնեն 1000 միավոր «Patriot» հակաօդային պաշտպանության հրթիռ։ Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի հրապարակած մամուլի հաղորդագրությունում։
Հայտարարության մեջ նշվում է, որ Գերմանիան, Նիդեռլանդները, Ռումինիան և Իսպանիան արդեն կնքել են 1000 հրթիռների գնման պայմանագրեր։ ՆԱՏՕ-ն նաև հայտարարել է, որ Եվրոպայում կավելանա «GEM-T» հրթիռների արտադրությունը։
«Ռուսաստանի կողմից «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգի համար նախատեսված հրթիռների գնումն Ուկրաինայի դեմ պատերազմի պայմաններում անհրաժեշտ է դաշինքի անդամների օդային տարածքի պաշտպանությունն ուժեղացնելու համար», ասվում է ՆԱՏՕ-ի հրապարակած հայտարարության մեջ։