Գերմանիան և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Ուկրաինային հնարավորինս շուտ հինգ Patriot հրթիռային համակարգ մատակարարելու հարցում
Գերմանիան և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Ուկրաինային հնարավորինս շուտ հինգ Patriot հրթիռային համակարգ մատակարարելու հարցում

Գերմանիան և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Ուկրաինային հնարավորինս շուտ հինգ Patriot հրթիռային համակարգ մատակարարելու հարցում։

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարությունն արել է Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի Ռամշտայնի ձևաչափով 29-րդ հանդիպումից առաջ։

«Անցյալ շաբաթ, Վաշինգտոն կատարած իմ այցի ժամանակ, ես և Փիթ Հեգսեթը համաձայնության եկանք, որ Գերմանիան կնպաստի՝ Ուկրաինային հնարավորինս արագ մատակարարելով հինգ խիստ անհրաժեշտ Patriot հրթիռային համակարգ», – ասել է Պիստորիուսը։

Նա ասել է, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում իր գործընկերների հետ կհամաձայնեցնի այդ ծրագրերի իրականացման մեխանիզմը։

«Գերմանիան կտրամադրի լրացուցիչ պաշտպանական համակարգեր և խիստ անհրաժեշտ զինամթերք», – ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարը։