Գերմանիան դեմ է, որ Ուկրաինան հարվածի Ռուսաստանին Արևմուտքի կողմից մատակարարվող զենքով   
Գերմանիան դեմ է, որ Ուկրաինան հարվածի Ռուսաստանին Արևմուտքի կողմից մատակարարվող զենքով  

Գերմանիան դեմ է, որ Ուկրաինան հարվածի Ռուսաստանին իր արևմտյան գործընկերների կողմից մատակարարվող զենքով, սակայն Բեռլինը կշարունակի աջակցել Կիևին, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

Պիստորիուսի խոսքով՝ Գերմանիան չի փոխել իր դիրքորոշումն այս հարցում։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի աջակցությանը, ապա «Ռամշտեյնի» հանդիպման շրջանակներում Բեռլինը Կիեւին ռազմական օգնության նոր փաթեթ է խոստացել։