Գերմանիան առաջիկայում Վրաստանը ներառելու է «անվտանգ երկրների ցուցակ»
Գերմանիան առաջիկայում Վրաստանը ներառելու է «անվտանգ երկրների ցուցակ»

Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորստ Զեեհոֆերը խոստացել է, որ Բեռլինը առաջիկայում Վրաստանը ներառելու է «անվտանգ երկրների ցուցակ», որը դյուրինկդարձի արտաքսումը,- այս մասին տեղեկություն է տարածել «Դոյչե վելլե»-ն:

«Դոյչե վելլե»-ն հրապարակել է նաև 2017 թվականին Գերմանիայում Վրաստանի քաղաքացիների կողմից գործած հանցանքի վիճակագրությունը: Ինչպես պարզվել է, միգրանտների կողմից գործած հանցանքներից, 2017 թվականին վրացիները կազմում են 2,1%-ը:  Դրա հետ մեկտեղ, Գերմանիայում ապաստան փնտրողների կողմից լրացված դիմումների միայն 0,7%-ն է պատկանում Վրաստանի քաղաքացիներին: Վրացիների մեծ մասը, 75%-ը ձերբակալվել է գողության մեղադրանքով:

Զեեհոֆերի խոսքով, բնակարանների կողոպուտի քանակի նվազեցումը պայմանավորվել է նաև Վրաստանի կառավարության հետ համագործակցության խորացմամբ: