Գերմանիան 50 միլիոն եվրոյով կավելացնի Ուկրաինային տրամադրվող մարդասիրական օգնությունը և ևս 10 միլիոն եվրո կհատկացնի ՆԱՏՕ-ի համապարփակ օգնության փաթեթին
Գերմանիան Ուկրաինային տրամադրվող մարդասիրական օգնությունը կավելացնի ևս 50 միլիոն եվրոյով և լրացուցիչ 10 միլիոն եվրո կհատկացնի ՆԱՏՕ-ի Ուկրաինայի համար նախատեսված համապարփակ օգնության փաթեթին (CAP), հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհաննես Վադեպուլը։
Մարդասիրական օգնության համար հատկացված 50 միլիոն եվրոն, ըստ Վադեպուլի, կփոխանցվի ՄԱԿ-ի գործակալություններին և ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք օգնություն են ցուցաբերում Կիևի բնակիչներին, հատկապես առաջնագծի շրջաններում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է հարձակվել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա և անում է ամեն ինչ, որպեսզի ձմեռը կրկին օգտագործի որպես զենք։ Ինչպես նշել է Վադեպուլը, Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը նաև Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ գեներատորներ։
«Բացի այդ, մենք կրկին 10 միլիոն եվրո ենք հատկացնում ՆԱՏՕ-ի Ուկրաինայի համար նախատեսված համապարփակ օգնության փաթեթին (CAP): Դրա միջոցով մենք, ի թիվս այլ բաների, աջակցում ենք ուկրաինական բանակի ապակենտրոնացված էներգամատակարարմանը, ռազմական հոսպիտալներին տրամադրում կենսականորեն կարևոր բժշկական սարքավորումներ և ֆինանսավորում ենք անհրաժեշտ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգերը», – նշել է Վադեպուլուն։