Գերմանիան Աֆղանստանի 23 քաղաքացու արտաքսում է իրականացրել
Գերմանիան 23 Աֆղանստանի քաղաքացու արտաքսում է իրականացրել:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լայպցիգի/Հալլեի օդանավակայանից դեպի Քաբուլ արտաքսումը մեկնարկել է օգոստոսի 25-ի առավոտյան: Գերմանացի սպաները 23 աֆղանցի տղամարդկանց չարտերային չվերթով ուղարկել են Աֆղանստանի մայրաքաղաք:
Ինչպես հայտնի է, արտաքսումն իրականացվում է նոր ընթացակարգով: Գերմանիայի կառավարությունն ավելի վեր հայտարարել էր, որ առաջիկայում երկիրը կարտաքսի ոչ միայն դատապարտված հանցագործներին, այլև Գերմանիայում ապօրինի գտնվող անձանց:
Առայժմ անհայտ է՝ Քաբուլ տեղափոխված Աֆղանստանի քաղաքացիները հանցագործություն կատարած եղել են, թեոչ:
2021 թվականից Աֆղանստանը ղեկավարում է «Թալիբանը»: Ինչպես գրում է մամուլը, նրանց իշխանության գալուց ի վեր Աֆղանստան արտաքսումները շարունակում են մնալ վիճահարույց՝ հաշվի առնելով մարդու իրավունքների և վերադարձվածների նկատմամբ վերաբերմունքի հետ կապված մտահոգությունները: 2024 թվականին արտաքսումների վերսկսումից ի վեր Գերմանիան այնտեղ է վերադարձրել ավելի քան 200 մարդու: «Ամնեսթի Ինթերնեշնլ» (Amnesty International) իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ վերադարձից հետո նրանցից առնվազն մեկ մարդ մահացել է: