Գերմանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Բեռլինի մոտակայքում գտնվող դպրոցում երկու մարդ է սպանվել
Գերմանիայում, Բեռլինի մոտակայքում գտնվող Գոզեն-Նոյ Զիթաու քաղաքի դպրոցում երկու մարդ է սպանվել։ Տեղեկությունը տարածում են գերմանական ԶԼՄ-ները։ Նրանց փոխանցմամբ՝ զոհերից մեկը 18-ամյա աղջիկ է, ով սովորում էր նույն դպրոցում։
Բացի այդ, ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հարձակվողը սպանել է ևս մեկ մարդու՝ 30-ամյա տղամարդու, ով փորձում էր կանգնեցնել նրան։ Տեղեկություն է տարածվում նաև ևս երկու վիրավորի մասին։
Նախնական տեղեկություններով՝ ենթադրյալ հանցագործը սպանված աղջկա նախկին ընկերն է։ Ոստիկանությունը նրան ձերբակալել է դեպքի վայրում։