Գերմանական զբոսաշրջության ասոցիացիայի նախագահ. Բեռլինում Վրաստանի՝ որպես ընդունող երկրի մասնակցությունից հետո շատ հաջող պատմություն գրվեց
ITB Berlin զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակներում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Մարիամ Քվրիվիշվիլին և Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Մայա Օմիաձեն հանդիպել են Գերմանիայի զբոսաշրջության ասոցիացիայի (DVR) նախագահ Նորբերտ Ֆեյբիգի հետ:
Զբոսաշրջության ազգային վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանն ամփոփվել են ITB 2023-ին Վրաստանի ներկայացումը և իրականացված աշխատանքները, ինչպես նաև քննարկվել են համագործակցության ապագա հեռանկարները։
Հանդիպմանը մասնակցել է Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավարի տեղակալ Թամար Ղորիաուլին։
Հանդիպումից հետո Գերմանիայի զբոսաշրջության ասոցիացիայի (DVR) նախագահը գնահատեց Վրաստանի մասնակցությունը Բեռլինի զբոսաշրջային ցուցահանդեսին և խոսեց այն արդյունքների մասին, որ բերել է Վրաստանի մասնակցությունը ցուցահանդեսին։
Նորբերտ Ֆայբիգի խոսքով՝ որպես հյուրընկալող երկիր՝ Վրաստանը հասավ իր նպատակին և որպես զբոսաշրջային ուղղություն՝ արժանի էր մեծ ուշադրության։
Տեղեկությունը տրամադրում է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչությունը։