Գերմանական շուն «Պրադան» ծանրոցները կստուգի հատուկ քրեակատարողական ծառայությունում
Արգելված իրերի և նյութերի մուտքը քրեակատարողական հիմնարկներ կանխելու, արտաքին արգելված գոտում խախտումները կանխելու նպատակով կազմավորվել է շների ստորաբաժանում,- այս մասին նշված է Հատուկ քրեակատարողական ծառայության հաղորդագրության մեջ։
Սեփական տեղեկություններով՝ գերմանական շուն «Պրադա»-ն այսօրվանից ստուգում է ծանրոցները։
Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ առաջիկայում կնախապատրաստվեն համապատասխան ցեղատեսակի շներ, որից հետո նրանք կներգրավվեն քրեակատարողական ծառայության առօրյային։
«Ծառայությունը պատասխանատվություն է կրում շների պահպանման և վարժեցման, դրանց արդյունավետ և ռացիոնալ օգտագործման համար»,- ասվում է քրեակատարողական ծառայության տեղեկատվության մեջ։