Գերմանական Սաարբրյուկեն քաղաքում հորդառատ անձրևի պատճառով կարմիր տագնապ է հայտարարվել
Գերմանիայում՝ Ֆրանսիայի սահմանի մոտ, իշխանությունները Սաարբրուկեն քաղաքում հորդառատ անձրևի պատճառով կարմիր տագնապ են հայտարարել։
Աղետի հետևանքով հեղեղվել են տներ, այգիներ, նկուղներ։
Գերմանիայի որոշ շրջաններում անհրաժեշտ է եղել տարհանել բնակչությանը։ Տուժածների մասին այս պահին տեղեկություններ չկան։
Բացի այդ, ուժեղ ջրհեղեղի պատճառով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չեղարկել է շաբաթ օրը Սաարլանդի շրջանում Եվրախորհրդարանի նախընտրական քարոզարշավի համար նախատեսված հանդիպումը։