Գերմանական ոստիկանությունը հետաքննություն է սկսել կանցլեր Մերցին «Պինոկիո» անվանած թոշակառուի նկատմամբ, ինչը Պետդեպարտամենտի պաշտոնյային դրդել է քննադատել Գերմանիայի կառավարությունը
ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան քննադատել է Գերմանիայի կառավարությանը՝ Գերմանիայի կանցլերին «Պինոկիո» անվանած թոշակառուի նկատմամբ հետաքննություն սկսելու համար։
Ինչպես հաղորդում է Politico-ն, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սառա Ռոջերսը հայտարարել է, որ խոսքի ազատության լայն սահմանափակումները որոշ դեպքերում հանգեցրել են օրենքի չարաշահման։
«Գերմանացիների մեծ մասը, որոնց հետ ես խոսել եմ, չի ցանկանում, որ իրենց օրենքները կիրառվեն այս կերպ։ Սակայն խոսքի վերաբերյալ անորոշ, լայն արգելքները միշտ հանգեցնում են չարաշահման և ունեն զսպող ազդեցություն», – ասել է Ռոջերսը։
Ավելի վաղ տեղական լրատվամիջոցները հայտնել էին, որ Գերմանիայի ոստիկանությունը հետաքննում է հարավարևմտյան Հայլբրոն քաղաքից մի տղամարդու կողմից տեղական ոստիկանության Facebook-ի էջում Գերմանիայի կանցլերի քաղաք այցի վերաբերյալ արված մեկնաբանությունը։ «Պինոկիոն գալիս է Հայլբրոն», – գրել է տղամարդը սոցիալական ցանցերում։
Ոստիկանությունը հայտարարել է, որ հետաքննություն է վարում Գերմանիայի քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի համաձայն, որը նախատեսում է մինչև հինգ տարվա ազատազրկում քաղաքական գործիչներին վիրավորելու կամ զրպարտելու համար։
Այնուամենայնիվ, դատախազները հետագայում հայտարարեցին, որ դադարեցրել են թոշակառուի դեմ հետաքննությունը, քանի որ գործը մտնում է խոսքի և արտահայտման ազատության շրջանակի մեջ։