Գերմանական մի շարք քաղաքներում պաղեստինցիների աջակցության ցույցեր են անցկացվել
Գերմանական մի շարք քաղաքներում պաղեստինցիների աջակցության ցույցեր են անցկացվել

Գերմանիայի մի քանի քաղաքներում պաղեստինցիների աջակցության ցույցեր են անցկացվել, հայտնում է Deutsche Welle-ն։

Ոստիկանության տվյալներով՝ մոտ 2000 մարդ Բեռլինում երթ է կազմակերպել «Կանգնեցրե՛ք ցեղասպանությունը Գազայի հատվածում» կարգախոսով։

Ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ ցուցարարներից ոմանք բղավում էին և ձեռքում ունեին «հանցավոր կերպով անպատշաճ բովանդակությամբ» պաստառներ, ինչը հանգեցրեց մի քանի ձերբակալությունների:

Ավելի փոքր ցույցեր են անցկացվել նաև Գերմանիայի այլ քաղաքներում, մասնավորապես՝ Դյուսելդորֆում փողոց է դուրս եկել մոտ 200 մարդ։

Պաղեստինի կողմնակիցների ցույց է տեղի ունեցել նաև Գերմանիայի Համբուրգ քաղաքում, որտեղ, ըստ ոստիկանության, հավաքվել է մոտ 300 ցուցարար։