Գերմանական «Lufthansa» ավիաընկերությունը Թբիլիսի-Մյունխեն կանոնավոր չվերթին ավելացնում է Ֆրանկֆուրտ-Թբիլիսի ուղղությունը
Գերմանական «Lufthansa» ավիաընկերությունը Թբիլիսի-Մյունխեն կանոնավոր չվերթին ավելացնում է Ֆրանկֆուրտ-Թբիլիսի ուղղությունը

Արտասահմանյան ավիաընկերությունները տեսնում են Վրաստանում զբոսաշրջային հոսքերի աճի պոտենցիալը և այդ ֆոնին ավելացնում են կանոնավոր չվերթների հաճախականությունը, – ասաց էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:

Նախարարի խոսքով, «Lufthansa» գերմանական ավիաընկերությունը, որը մինչ այժմ իրականացնում էր կանոնավոր չվերթներ միայն Թբիլիսիից Մյունխեն, ավելացնում է նաև Ֆրանկֆուրտ-Թբիլիսի երթուղին:

«Հունիսի 1-ից «Lufthansa»-ն շաբաթը չորս անգամ կսկսի չվերթներ իրականացնել Ֆրանկֆուրտից Թբիլիսի: Այն նաև կրկնապատկելու է Մյունխեն-Թբիլիսի-Մյունխեն գիծը: Մենք սպասում ենք պատվաստված զբոսաշրջիկների, այդ թվում` եվրոպական երկրներից «ՊՇՌ» թեստով զբոսաշրջիկների, որոնց թվում, իհարկե, կլինեն գերմանացի զբոսաշրջիկներ», – ասաց Նաթիա Թուրնավան:

Գերմանական «Lufthansa» ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ կիրականացնի Ֆրանկֆուրտ-Թբիլիսի-Բաքու ուղղությամբ, շաբաթը չորս անգամ, յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի: Բացի այդ, ավիաընկերությունը կրկնապատկելու է դեպի Մյունխեն չվերթների հաճախականությունը, իսկ ամառային նավիգացիոն սեզոնի ընթացքում Մյունխեն-Թբիլիսի-Մյունխեն ուղղությամբ ավիաընկերությունը սկզբում կանոնավոր չվերթներ կիրականացնի շաբաթը չորս անգամ, իսկ մայիսի 31-ից՝ ամեն օր:

Տեղեկատվությունը տարածում է էկոնոմիկայի նախարարությունը: