Գերմանական լրատվամիջոցները գրում են, որ Եվրամիությունում Ռուսաստանի դեսպանատան ղեկավար Կիրիլ Լոգվինովը, հավանաբար, դիվանագիտական քողի տակ լրտես է
Եվրամիությունում Ռուսաստանի դեսպանատան ղեկավար Կիրիլ Լոգվինովը, հավանաբար, դիվանագիտական ծածկույթի տակ լրտես է,- գրում են գերմանական լրատվամիջոցները։ Լոգվինովի գործը «Espiomats»-ի լրագրողների կողմից ԵՄ-ում դիվանագիտական ծածկույթի ներքո գործող հնարավոր ռուս լրտեսների ավելի լայն հետաքննության մի մասն է:
48-ամյա Կիրիլ Լոգվինովը 2018 թվականից հավատարմագրված է որպես դիվանագետ՝ Բրյուսելում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում։ Այն բանից հետո, երբ մոտ մեկ տարի առաջ ԵՄ-ում Ռուսաստանի վերջին դեսպանը լքեց իր պաշտոնը, Լոգվինովը դարձավ առաքելության փաստացի ղեկավարը։ 2010-2014 թվականներին աշխատել է Բեռլինում ՌԴ դեսպանատանը։
Լրագրողների խոսքով՝ Բելգիայի անվտանգության կառույցները կասկածում են, որ Լոգվինովն աշխատում է ՌԴ արտաքին հետախուզական ծառայության համար։