Գերմանական լրատվամիջոցներ. Օլաֆ Շոլցը ցանկանում է հեռախոսազրույց ունենալ Վլադիմիր Պուտինի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ցանկանում է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին գրում են գերմանական լրատվամիջոցները։
Ըստ տեղեկությունների՝ հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ նոյեմբերին Բրազիլիայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովից առաջ, թեև լրացուցիչ մանրամասներ այս պահին հայտնի չեն։
Եթե հեռախոսազրույցը կայանա, Օլաֆ Շոլցը կլինի Ուկրաինայի կողմնակիցների շարքում առաջին առաջնորդը, ով հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ։
Պուտինի և Շոլցի վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերին։