Գերմանական կողմին առաջարկել ենք Վրաստանը ներառել անվտանգ երկրների ցուցակում. Էկա Մաճավարիանի
Գերմանական կողմին առաջարկել ենք Վրաստանը ներառել անվտանգ երկրների ցուցակում,-այս մասին ՆԳՆ-ի միջազգային հարաբերությունների ծառայության ղեկավար Էկա Մաճավարիանին հայտնել է լրագրողներին:
Մաճավարիանին զրուցել է, Վրաստանի ՆԳ փոխնախարար Նինո Ջավախաձեի Գերմանիա կատարած այցի մասին և նշել, որ ապաստան փնտրողների քանակը աճող է, սակայն ոչ վտանգավոր:
«Ներքին գործերի փոխնախարար Նինո Ջավախաձեն պաշտոնական այցով գտնվում էր Գերմանիայում և Ավստրիայում: Գերմանիայում նա հանդիպել է Հյուսիսային Վեստֆալի ՆԳ նախարարի հետ: Ավստրիայում հա նահդիպումներ է անց կացրել ներքին գործերի նախարարությունում: Նինո Ջավախաձեն ներկայացրել է այն նախաձեռնությունները, որոնք ծրագրել է Վրաստանի կառավարությունը»,-ասել է Մաճավարիանին:
Նրա խոսքերով մարտի 9-ին ծրագրված է ներքին գործերի այցը Եվրոպոլ, որտեղ ստորագրվելու է երկու կարևոր հուշագիր:
«Վերջին տվյալներով Լյուքսեմբուրքը Վրաստանը ներառել է անվտանգ երկրների ցուցակում: Այս փուլում այս կարգավիճակը ունենք յոթ երկրի մոտ»,-նշել է Մաճավարիանին:
Հեղինակ -
Edgar Barsegyan