Գերմանացի օդաչուն Եվրոպայի բնակչությանը պատվաստման մեկնարկը հիշեցրել է օդում սրսկոց պատկերելով
Գերմանացի օդաչուն Եվրոպայի բնակչությանը պատվաստման մեկնարկը հիշեցրել է օդում սրսկոց պատկերելով

Եվրոպացիներին պատվաստման մեկնարկի մասին հիշեցնելու համար, գերմանացի օդաչու՝ Սեմ Կրամերը երկնքում պատկերել է հսկա սրսկոցի ուրվագիծ: Օդաչուն քարտեզագրել է երթուղին, որով նա պետք է անցներ GPS-ի միջոցով: 200 կիլոմետրանոց թռիչքից հետո սրսկոցի տեսքի ուղղին հայտնվեց «Ֆլայռադար 24» կայքում:

«Դեռ շատ մարդիկ կան, որոնք դեմ են պատվաստումներին, և իմ գործողությունն այն էր, որ հիշեցնեմ նրանց մտածել այդ մասին», – ասել է Քրամերը «Ռոյտեր ՏՎ»-ին, հավելելով, որ իր թռիչքը չպետք է դիտվի որպես պատվաստումների ուղղակի կոչ: Եվրոպայում պաշտոնապես մեկնարկել է կորոնավիրուսի պատվաստումների արշավը: