Գերմանացի ֆերմերները բողոքում են գյուղատնտեսության ոլորտում սուբսիդիաների կրճատման դեմ
Գերմանացի ֆերմերները այսօրվանից սկսում են մեկշաբաթյա բողոքի ակցիա։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցույցերի պատճառով ողջ Գերմանիայում խցանումներ են սպասվում։
Ֆերմերները բողոքում են գյուղատնտեսության ոլորտում սուբսիդավորումը նվազեցնելու կառավարության ծրագրի դեմ։
Ֆերմերների բողոքի ակցիաների շրջանակներում նախատեսվում է տրակտորներով փակել մայրուղիները։
Կառավարությունը նախատեսում է 2024 թվականի բյուջեով չեղարկել դիզելային վառելիքի զեղչերն ու հարկային վարկերը ֆերմերների համար՝ որպես խնայողական միջոցառումների մաս: Գերմանիայի ֆինանսների նախարարության տվյալներով՝ այս քայլով պետությանը կտնտեսեն 480 մլն եվրո։