Գերագույն դատարանն անփոփոխ թողեց Գիորգի Շաքարաշվիլիի սպանության գործով մեղադրական դատավճիռը
Գիորգի Շաքարաշվիլիի սպանության գործով Վրաստանի Գերագույն դատարանը անընդունելի է ճանաչել ծանրացուցիչ հանգամանքներում խմբով կատարված դիտավորյալ սպանության համար դատապարտվածների բողոքները և անփոփոխ թողել Թբիլիսիի վերաքննիչ և Մցխեթայի շրջանային դատարանների դատավճիռները։
Վրաստանի դատախազության տեղեկատվության համաձայն՝ «նշված որոշմամբ ևս մեկ անգամ հաստատվել է, որ 2020 թվականի հունիսի 18-ին, ուշ գիշերին, Մցխեթայում գտնվող ամառանոցում տեղի ունեցած առերեսման պատճառով դատապարտյալները դաժան ծեծի են ենթարկել Գիորգի Շաքարաշվիլիին Արագվի գետի ափին եւ նրան գցել գետը, ինչի հետեւանքով վերջինս մահացել է»։
«Նշված անձինք դատապարտվել են Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի երկրորդ մասի «ե» ենթակետով, որը վերաբերում է ծանրացուցիչ հանգամանքներում խմբով կատարված դիտավորությամբ սպանությանը։ Դատարանը երեք անձի դատապարտել է 16-16 տարվա ազատազրկման, իսկ երկու անձ՝ որպես անչափահաս, դատապարտվել է 10 տարի 6 ամիս ազատազրկման»,- ասված է դատախազության տարածած տեղեկատվության մեջ։