Գերագույն դատարանի նախագահի թեկնածուի ընտրության նպատակով Վրաստանի նախագահի վարչությունում վերսկսվելու են խորհրդակցությունները
Վրաստանի նախագահի վարչությունում Գերագույն դատարանի նախագահի թեկնածուի ընտրության նպատակով հայտարարված խորհրդակցությունների շրջանակներում, այսօր կայանալու է երկրորդ հանդիպումը: Նախագահի խորհրդականները հանդիպելու են համապատասխան ոլորտում աշխատող ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Առաջին խորհրդակցությունն անցկացվել է օգոստոսի 6-ին, որտեղ նախագահի խորհրդականները հանդիպել են ակադեմիական օղակների ներկայացուցիչներին:
Գերագույն դատարանի նախկին նախագահ Նինո Գվենետաձեն հրաժարական է տվել: Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին խորհրդակցություններ է սկսել Գերագույն դատարանի նոր նախագահի թեկնածուին ընտրելու համար: