Գերագույն դատարանի նախագահի մրցույթի հայտարարմանը հարկավոր չեն կոնսուլտացիաներ և հանդիպումներ. Թամար Չուգոշվիլի
Գերագույն դատարանի նախագահի մրցույթի հայտարարմանը հարկավոր չեն կոնսուլտացիաներ և հանդիպումներ. Թամար Չուգոշվիլի

Խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին հայտարարում է, որ Վրաստանի գերագույն դատարանի նախագահի մրցույթի հայտարարմանը հարկավոր չեն կոնսուլտացիաներ և հանդիպումներ:

Նրա խոսքերով գերագույն դատարանի նախագահի ընտրությունը կարևոր գործընթաց է և կունենան կարևոր ազդեցություն արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումների վրա:

Վրաստանի գերագույն դատարանի նախկին նախագահ Նինո Գվենետաձեն պաշտոնից հեռացել է օգոստոսի 2-ին: Վրաստանի սահմանադրությամբ գործող և նոր խմբագրությունները նախատեսում են գերագույն դատարանի նախագահի ընտրման տարբեր գործընթացներ:

Այսօր գործող սահմանադրությամբ, Վրաստանի գերագույն դատարանի նախագահին, երկրի նախագահի ներկայացմամբ խորհրդարանը ընտրում է 10 տարի ժամկետով:

Սահմանադրության այս խմբագրության նախատեսմամբ, որը ուժի մեջ է մտնելու նոր նախագահի երդմնակալությունից հետո, գերագույն դատարանի նախագահին ընտրելու են 10 տարով, սակայն նրան ներկայացնելու է արդարադատության գերագույն խորհուրդը: