Գերագույն դատարանի դատավորների թեկնածուների հետ հարցազրույցները կսկսվեն նոյեմբերի 25-ին
Խորհրդարանը նոյեմբերի 25-ին կսկսի Գերագույն դատարանի չորս թեկնածուների հետ հարցազրույցի գործընթացը։ Իրավական հարցերի հանձնաժողովը դատավորների թեկնածուներին կլսի երկու օրվա ընթացքում։
Հանձնաժողովը կզրուցի՝ Գենադի Մակարիձեի, Նինո Սանոձեի, Թամար Օքրոպիրիձեի և Թեա Ձիմիստարաշվիլիի հետ։
Հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին պարզաբանում է, որ հարցազրույցի ընթացքում արտախորհրդարանական սուբյեկտները հնարավորություն կունենան հարցեր տալ, այդ թվում՝ փաստաբանների ասոցիացիայի նախագահը, իրավաբանական ծառայության տնօրենը, Ժողովրդական պաշտպանը, ոչ կառավարական կազմակերպությունների և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչները:
Դեռ հստակ ժամկետ չի նշվում, թե խորհրդարանը երբ կհաստատի դատավորների թեկնածուներին։