Գերագույն դատարանը ընդունել է Դոնալդ Թրամփի բողոքարկումն ընդդեմ Կոլորադոյի դատարանի, որն արգելել է նրան մասնակցել փրայմերիզներին
ԱՄՆ Գերագույն դատարանը կորոշի՝ արդյոք Դոնալդ Թրամփը կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում։
Գերագույն դատարանը ընդունել է Դոնալդ Թրամփի բողոքն ընդդեմ Կոլորադոյի դատարանի, որն արգելել է նրան մասնակցել փրայմերիզներին։ Գերագույն դատարանը գործը կլսի փետրվարին, և նրա որոշումը կվերաբերի բոլոր նահանգներին։
Դեկտեմբերին Կոլորադոյի դատարանը որոշում կայացրեց, որով Դոնալդ Թրամփին արգելվեց մասնակցել Հանրապետականների կուսակցության ներքին ընտրություններին։ Դատարանը նախկին նախագահի դեմ կիրառեց Սահմանադրության 14-րդ ուղղումը, որն արգելում է ապստամբությանը մասնակցած անձանց զբաղեցնել դաշնային պաշտոններ։