Geostat. Թբիլիսին առանձնանում է Վրաստանի ՀՆԱ-ի ամենամեծ մասնաբաժնով՝ 53.1 տոկոսով
Geostat. Թբիլիսին առանձնանում է Վրաստանի ՀՆԱ-ի ամենամեծ մասնաբաժնով՝ 53.1 տոկոսով

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2024 թվականին համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 93 022.3 մլն լարի։

«Սակստատի» տեղեկությամբ՝ տարածաշրջանային կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը՝ 53.1 տոկոս, բաժին է ընկնում Թբիլիսիին, այնուհետև՝ Աջարայի ԱՌ-ին՝ 9.3 տոկոսով, Իմերեթին՝ 7.7 տոկոսով, Քվեմո Քարթլիին՝ 7.1 տոկոսով և Սամեգրելո-Զեմո Սվանեթիին՝ 5.5 տոկոսով։

Միևնույն ժամանակ, Թբիլիսիում ստեղծված ՀՆԱ-ի ճյուղային կառուցվածքում առաջատար ոլորտներն են՝ մեծածախ և մանրածախ առևտուրը, ավտոմեքենաների և մոտոցիկլետների նորոգումը (23.7%), անշարժ գույքի հետ կապված գործունեությունը (10.9%), շինարարությունը (10.4%)։

Աջարայի ԱՌ-ում տնտեսության առաջատար ճյուղերն են շինարարությունը (14.7%), անշարժ գույքի հետ կապված գործունեությունը (12.6%) և մեծածախ ու մանրածախ առևտուրը, ավտոմեքենաների և մոտոցիկլետների նորոգումը (9.5%)։

Իմերեթիում՝ ըստ ավելացված արժեքի ծավալի՝ երկրի երրորդ խոշոր տարածաշրջանում, կարևոր դեր ունեն գյուղատնտեսությունը, անտառտնտեսությունը և ձկնաբուծությունը (11.4%), վերամշակող արդյունաբերությունը (10.1%) և կրթությունը (9.8%)։

Քվեմո Քարթլիի ՀՆԱ-ում մեծ մասնաբաժին ունեն վերամշակող արդյունաբերությունը (16.1%), գյուղատնտեսությունը, անտառտնտեսությունը և ձկնաբուծությունը (14.1%) և պետական կառավարումը ու պաշտպանությունը (9.6%)։