2025 թվականի առաջին վեց ամիսներին Վրաստանում գրանցվել է 9925 ամուսնություն և 6256 ամուսնալուծություն
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով՝ 2025 թվականի առաջին վեց ամսում երկրում գրանցվել է 9 925 ամուսնություն և 6 456 ամուսնալուծություն։
Նույն ժամանակահատվածում, ծառայության հաշվետվության համաձայն, 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին կենդանապես ծնվել է 17 719 երեխա։ Նույն շրջանում երկրում մահացել է 22 718 մարդ։
Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2025 թվականի առաջին կեսին բնական աճը (կենդանապես ծնվածների և մահացածների թվի տարբերությունը) կազմել է -4 999։ Բնական աճի դրական ցուցանիշ է արձանագրվել Թբիլիսիում (406) և Աջարիայի ինքնավար Հանրապետությունում (296)։