Georgian Water and Power. Տեխնիկական անսարքության պատճառով հաճախորդների միացումը ընկերության թեժ գծին ժամանակավորապես սահմանափակվել է
Տեխնիկական անսարքության պատճառով ժամանակավորապես սահմանափակվել է բաժանորդների միացումը «Georgian Water and Power»-ի 293 11 11 թեժ գծին։ Այս մասին տեղեկություն է հրապարակում ընկերությունը։
«Այսօր՝ հունվարի 20-ին, ժամը 15:00-ից հեռախոսային ցանցում տեխնիկական ընդհատում է եղել։ Նշված ժամանակահատվածում օգտատերերը կարող են ընկերության հետ կապ հաստատել «Georgian Water and Power» ֆեյսբուքյան էջի և կայքի առցանց չաթի միջոցով։
Ընկերության թեժ գծի ծառայությունը կապի ցանցում տեխնիկական անսարքությունը վերացնելուն պես կվերականգնվի»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ։