«Georgian Water and Power» - ջրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
Բաժանորդների ջրամատակարարումը, որը դադարեցվել էր Ծիծամուրիի մոտ տեղի ունեցած միջադեպի պատճառով, ամբողջությամբ վերականգնվել է,- այս մասին սոցցանցում գրում է «Georgian Water and Power» ընկերությունը։
«Ծիծամուրի գյուղի մերձակայքում գտնվող կենտրոնական մայրուղային ջրատարի վնասված հատվածներն ամբողջությամբ վերականգնվել են։ Բաժանորդների ջրամատակարարումը, որը դադարեցվել էր նշված միջադեպի պատճառով, ամբողջությամբ վերականգնվել է»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ։
Տեղեկության համար՝ հունիսի 17-ից՝ շուրջօրյա, «Ջորջիան Վոթեր ընդ Փաուեր» ընկերության տեխնիկական խմբերը Ծիծամուրի գյուղի մոտակայքում իրականացնում են կենտրոնական մայր ջրատարի վերականգնման աշխատանքները։ Աշխատանքների արդյունքում մաքրվել է սողանքային լանջը, հիմնական խողովակի ախտորոշումից հետո խողովակաշարի համապատասխան հատվածներն ազատվել են գրունտից և կատարվել են վնասված հատվածների փոխարինման աշխատանքներ, ինչպես նաև յուրաքանչյուր նոր միացման կետի եռակցման որակի փորձաքննություն։