«Georgian Water and Power»-ի սպասարկման կենտրոններում վերսկսվել է հաճախորդների ընդունելությունը
Մարտի 21-ից «Georgian Water and Power» ընկերության սպասարկման կենտրոններում վերսկսվել է հաճախորդների ընդունելությունն ու սպասարկումը տեղում։
Ըստ Georgian Water and Power-ի՝ կոմունալ ծառայություններ կարելի է ստանալ Թբիլիսիի բոլոր սպասարկման կենտրոններում՝ Մթածմինդա թաղամաս՝ Մեդեա (Մզիա) Ջուղելի փողոց N10, Իսանի թաղամաս՝ Շուամթա փողոց N10 բ և Գլդանի թաղամաս՝ Ա. Վասաձեի փողոց N12:
«Ցանկացած դիմումի և փաստաթղթերի ուղարկումը շարունակվում է նաև հեռակա կարգով՝ [email protected] էլ. հասցեին: Սպասարկման կենտրոնների և հեռավար ծառայությունների մասին մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է ընկերության www.gwp.ge կայքում, լրացուցիչ տեղեկությունների համար կապվեք մեզ հետ թեժ գծի` 2 931111 և առցանց չատի միջոցով»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։