«Georgian Water and Power»-ը հատուկ հայտարարություն է տարածել հաշվիչի ընթերցման միասնական համակարգին անցնելու վերաբերյալ
«Georgian Water and Power»-ը հատուկ հայտարարություն է տարածել հաշվիչի ընթերցման միասնական համակարգին անցնելու վերաբերյալ

Այս տարվա դեկտեմբերին՝ անցումային շրջանում, «Ջորջիան Վոթեր ենդ Փաուեր»-ի կենցաղային բաժանորդների մեծ մասը կստանա երկու անդորրագիր»,- այս մասին ասված է «Ջորջիան Վոթեր ենդ Փաուեր»-ի հատուկ հայտարարության մեջ։

«2022 թվականի հունվարից Էներգետիկայի և ջրամատակարարումը կարգավորող հանձնաժողովի որոշմամբ Թբիլիսիում կգործարկվի հաշվիչների ընթերցման միասնական համակարգ։ Այս փոփոխության արդյունքում բնակչությունը յուրաքանչյուր հաջորդ ամսվա առաջին օրերին կստանա կոմունալ անդորրագիր։

Միասնական համակարգին անցնելու կապակցությամբ, ընթացիկ տարվա դեկտեմբերին – անցումային շրջանում «Ջորջիան Վոթեր ենդ փաուեր»-ում կենցաղային բաժանորդների մեծ մասը կստանա երկու անդորրագիր:

Դեկտեմբերին ստացված առաջին անդորրագրում չափագրված բաժանորդներն կստանան նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների սպասարկման հարկը։ Իսկ այն բաժանորդների համար, որոնք հաշվարկվում են ըստ գումարի, առաջին անդորրագիրը արտացոլելու է միայն նոյեմբեր ամսվա սպասարկման վճարը։

Ինչ վերաբերում է երկրորդ անդորրագրին, որը բաժանորդները կստանան դեկտեմբերի վերջին՝ հաշվիչի բաժանորդների համար սպասարկման վճարը կարտացոլվի միայն դեկտեմբերի մնացած սպասարկման ժամանակահատվածում, իսկ ամբողջական հաշվարկի դեպքում՝ բաժանորդները կստանան դեկտեմբեր ամսվա ջրի սպառման լրիվ վճարի երկրորդ անդորրագրում։

Սպառողների մի փոքր մասը դեկտեմբերին կստանա միայն մեկ անդորրագիր, որը կպարունակի տեղեկատվություն նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ջրի սպառման մասին»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։