«Georgian Airways»-ը ապրիլի 20-ից կվերսկսի ամենօրյա ուղիղ չվերթները դեպի Թել Ավիվ
Georgian Airways-ը ապրիլի 20-ից կվերսկսի ուղիղ չվերթները դեպի Իսրայել։
Ավիաընկերության հաղորդմամբ, Թբիլիսիի միջազգային օդանավակայանից դեպի Թել Ավիվ ուղիղ չվերթներ կիրականացվեն ամեն օր։
Նրանց խոսքով՝ միակողմանի ավիատոմսի արժեքը սկսվում է 140 եվրոյից։
«Ավիատոմսի ստանդարտ ուղեվարձի մեջ ներառված է մուտքի ուղեբեռը։ Թռիչքները կիրականացվեն «Բոինգ 737-700» և «Բոինգ 737-800» տիպի ինքնաթիռներով՝ ուղեւորների համար հարմար ժամին։ Ավիատոմսերը հասանելի են ավիաընկերության կայքում, վաճառքի գրասենյակներում և գործընկեր գործակալություններում»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։