«Georgian Airways» ավիաընկերությունը սկսում է կանոնավոր գործունեությունը Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղղությամբ
«Georgian Airways» ավիաընկերությունը սկսում է կանոնավոր գործունեությունը Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղղությամբ, հայտնում է Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ ավիաընկերության կողմից Քաղաքացիական ավիացիայի գործակալություն ներկայացված թռիչքային հայտի համաձայն՝ մայիսի 20-ից թռիչքներ կիրականացվեն շաբաթական յոթ անգամ։
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը ավիաընկերությանը անհրաժեշտ թույլտվություն է տվել այսօր՝ այս տարվա մայիսի 16-ին։