«Georgian airways» ավիաընկերությունը սեպտեմբերին հատուկ չվերթներ կիրականացնի Ամստերդամի, Բեռլինի, Փարիզի և Վիեննայի ուղղությամբ
«Georgian airways» ավիաընկերությունը սեպտեմբերին հատուկ չվերթներ կիրականացնի Ամստերդամի, Բեռլինի, Փարիզի և Վիեննայի ուղղությամբ

«Georgian airways» ավիաընկերությունը սեպտեմբերին կկատարի հերթական հատուկ չվերթները: Տեղեկությունն այս մասին տարածում է քաղաքացիական ավիացիայի գործակալությունը:

Նրանց փոխանցմամբ, չվերթները կիրականացվեն Ամստերդամի, Բեռլինի, Փարիզի և Վիեննայի ուղղությամբ:

Ավիաչվերթները կկատարեն Boeing B737-800 և Embraer E195 օդանավերը:

Ավիաընկերությունը նշված չվերթները կատարելու համար թույլտվությունը քաղաքացիական ավիացիայի գործակալությունից ստացել էր օգոստոսի 27-ին: