«Georgian Airways» ավիաընկերությունը հուլիսի 3-ի Թբիլիսի-Բեռլին Թբիլիսի չարտերային չվերթի առնչությամբ տարածում է հայտարարություն
«Georgian Airways» ավիաընկերությունը հուլիսի 3-ի Թբիլիսի-Բեռլին Թբիլիսի չարտերային չվերթի առնչությամբ տարածում է հայտարարություն:
«Ի ուշադրություն ուղևորների, ովքեր գնել էին «Georgian Airways» ավիաընկերության հուլիսի 3-ի Թբիլիսի-Բեռլին-Թբիլիսի չվերթի տոմսերը, տեղեկացնում ենք, որ հերթական չարտերային չվերթի իրականացման համար քաղաքացիական ավիացիայի գործակալության կողմից տրվել է թույլտվություն և չվերթը կկատարվի հետևյալ գրաֆիկով.
Հուլիսի 3, Թբիլիսի-Բեռլին-Թբիլիսի (մեկնում 09:30, վերադարձ 17:50)
Ինչպես նաև տեղեկացնում ենք, որ նույն չվերթի մնացած տոմսերի վերաբերյալ, ուղևորվել ցանկացողները կարող են կապ հաստատել փոխադրող ավիաընկերության հետ:
Հերթական չարտերային չվերթների և ուղղությունների նշանակման դեպքում տեղեկությունը հայտնի կլինի ուղևորների համար»,- հայտարարում են ընկերությունում: