«Georgian airways» ավիաընկերությունը հայտարարություն է տարածում ի ուշադրություն Ամստերդամի չվերթի ուղևորների
«Georgian airways» ավիաընկերությունը հայտարարություն է տարածում ի ուշադրություն Ամստերդամի չվերթի ուղևորների:
Ավիաընկերությունում պարզաբանում են, որ ուղևորները, ովքեր տոմսեր են գնել Ամստերդամի ուղղությամբ և արգելվում է նրանց ուղևորությունը Նիդերլանդներ, կարող են կապ հաստատել վաճառքի գրասենյակների հետ և պահանջել անվճար փոխել ամսաթիվը կամ ամրագրել այլ ուղղություն:
Բացի այդ, «Georgian airways»-ում հայտարարում են, որ նրանց չվացուցակը չի փոխվի:
«Հոլանդիայի կառավարության կողմից, հոկտեմբերի 27-ին արձակված նոր «NOTAM»-ի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ «Georgian airways»-ը իրականացնելու է բոլոր կանոնավոր չվերթները: Չվերթները չեն չեղարկվում: Ուղևորները, ովքեր տոմսեր են գնել Ամստերդամի ուղղությամբ և արգելվում է նրանց ուղևորությունը Նիդերլանդներ, կարող են կապ հաստատել վաճառքի գրասենյակների հետ և պահանջել անվճար փոխել ամսաթիվը կամ ամրագրել այլ ուղղություն: «NOTAM»-ը գործում է մինչև նոյեմբերի 10-ը:
Խնդրում ենք, հաշվի առնել, որ այս պահից, հնարավոր է, կանոնները փոխվեն, ուստի ծանոթացեք երկիր մուտք գործելու կանոնակարգերին: Մեր չվացուցակը չի փոխվի, այն կարող եք տեսնել մեր կայքէջում: Լրացուցիչ տեղեկության համար, խնդրում ենք դիմել մեր վաճառքի գրասենյակներին»,- ասվում է ավիաընկերության տարածած հայտարարության մեջ: