«Georgian Airways»-ը սկսել է ուղիղ չվերթներ իրականացնել Թբիլիսիից դեպի Բաթումի
«Ջորջիան Էյրվեյս» (Georgian Airways) ավիաընկերությունը Թբիլիսիից դեպի Բաթումի ուղիղ չվերթներ է սկսել։ Առաջին ուղիղ չվերթն այսօր իրականացվել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանից։
«Ջորջիան Էյրվեյս»-ի տեղեկատվությամբ՝ Թբիլիսիից Բաթումի ուղղությամբ ուղիղ չվերթները կիրականացվեն շաբաթական չորս անգամ՝ ամեն երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի, ուղևորների համար հարմար ժամերին՝ Թբիլիսիից Բաթումի՝ առավոտյան ժամը 09:00-ին, իսկ Բաթումիից Թբիլիսի՝ 19:30-ին։ Թռիչքի տևողությունը 45 րոպե է։
Մեկ ուղղությամբ տոմսի արժեքը 295 լարի է։
Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի չվերթի բացման կապակցությամբ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում միջոցառում է անցկացվել։ Հավաքված հյուրերին ողջույնի խոսքով դիմել են «Ջորջիան Էյրլայնս Գրուպ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Իրակլի Մեզվրիշվիլին և «ՏԱՎ Ջորջիա»-ի գլխավոր մենեջեր Թեա Զաքարաձեն։
Միջոցառմանը ներկա էին «Ջորջիան Էյրվեյս» ավիաընկերության ղեկավար անձինք, Քաղաքացիական ավիացիայի գործակալության և Օդանավակայանների միավորման ներկայացուցիչները։