«Georgian airways»-ը սեպտեմբերի 27-ին Բեռլինի ուղղությամբ կկատարի հատուկ չվերթ
«Georgian airways» ավիաընկերությունը սեպտեմբերի 27-ին չարտերային չվերթ կկատարի Բեռլինի ուղղությամբ:
Այս մասին տեղեկություն է տարածում ավիաընկերությունը:
«Սիրելի ուղևորներ, սեպտեմբերի 27-ին նշանակվել է լրացուցիչ հատուկ չվերթ.
Թբիլիսի 09:30 – Բեռլին 11:30
Բեռլին 12:20 – Թբիլիսի 17:50
Մեկ ուղղության գինը 199 եվրո:
Նշված չվերթից կարող են օգտվել նրանք, ովքեր ուղևորվում են ուսանելու կամ աշխատանքային պայմանագիր ունեն Գերմանիայում, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիները, ովքեր ցանկանում են վերադառնալ հայրենիք»,- ասվում է ավիաընկերության տեղեկության մեջ: