«Geo Sky»-ի ղեկավարն ասում է, որ ավիաընկերության աշխատակիցներն այս պահին ապահով են և սպասում են տարհանման
«Geo Sky» ավիաընկերության ղեկավար Շալվա Կիկնաձեն նշում է, որ ընկերության աշխատակիցները, ովքեր գտնվում են Սուդանում, այս փուլում իրենց ապահով են զգում։
Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել է Կիկնաձեն, ավիաընկերությունը սպասում է հաստատման, որ աշխատակիցների համար անվտանգ է դուրս գալ շենքից, որից հետո նրանք կսկսեն նրանց տարհանումը։
«Աշխատակիցներիս տեղեկություններով՝ այսօր առավոտից Սուդանում կրակոցները դադարել են։ Տարբեր տեղեկություններ կան, որ տարբեր երկրների դեսպանատները սկսել են տարհանվել։ Մենք մշտական կապի մեջ ենք ԱԳՆ-ի հետ և սպասում ենք պաշտոնական հաստատման, որ կողմերը վերջնականապես պայմանավորվել են, և հնարավոր է դուրս գալ շենքից։ Մենք սպասում ենք ՄԱԿ-ի հաստատմանը, որ համատեղ տարհանումը կիրականացվի։ Մեր դեպքում պետք է հնարավոր լինի հասնել օդանավ, ստուգել այն, և դրանից հետո մենք որոշում կկայացնենք՝ թռչել, թե տարհանել մեր աշխատակիցներին այլընտրանքային ճանապարհով։ Դա կախված է անվտանգ միջանցքից, եթե մենք ունենք պաշտոնական հաստատում, որ հնարավոր է դուրս գալ շենքից։ Մենք ամեն րոպե սպասում ենք պատասխանի։ 72-ժամյա զինադադարը սկսվել է ուրբաթ օրը, բայց, ցավոք, չեն դադարեցրել կրակոցները, զինադադարը դեռ ուժի մեջ է, միայն թե կրակել են դեռ ուրբաթ և շաբաթ օրերին։ Մեր աշխատակիցները ոչ մի խնդիր չունեն, ջուր ու սնունդ ունեն, սպասում են, որ շուտափույթ դուրս գան»,- ասել է Շալվա Կիկնաձեն։
Սուդանում հակամարտությունը երկրի բանակի և «Արագ աջակցության ուժերի» մարտիկների միջև շարունակվում է ապրիլի 15-ից։