Գեներալ Մարկ Միլին. Վերջին հինգ տարիների ընթացքում Չինաստանի զինված ուժերը դարձել են զգալիորեն ավելի ագրեսիվ և վտանգավոր

11:32, 25.07.2022

Վերջին հինգ տարիների ընթացքում Չինաստանի զինված ուժերը դարձել են զգալիորեն ավելի ագրեսիվ և վտանգավոր,- հայտարարել է ԱՄՆ բանակի շտաբի պետերի ղեկավար, գեներալ Մարկ Միլին։

Ամերիկացի գեներալի խոսքով՝ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի վտանգավոր գործողությունների թիվը զգալիորեն աճել է։

«Սա մի ոլորտ է, որտեղ Չինաստանը փորձում է հասնել իր նպատակներին։ Սա մտահոգիչ է, քանի որ Չինաստանը դա անում է ոչ միայն լավ նպատակներով: Նրանք փորձում են ընդլայնել իրենց ազդեցությունը ողջ տարածաշրջանում, և դա ունի պոտենցիալ հետևանքներ, որոնք բարենպաստ չեն տարածաշրջանում մեր դաշնակիցների և գործընկերների համար»,- ասել է Մարկ Միլին։

Ամերիկացի գեներալն այցելում է Ինդոնեզիա:

Նմանատիպ