Գենդերային ինքնության հողի վրա անհանդուրժողականության մոտիվով գործած հանցանքի համար ձերբակալվել է երկու անձ
Վրաստանի ներքին գործերի նախարարության պարեկապահակային վարչության աշխատակիցները հետաքննության արդյունքում բերման են ենթարկել 1991 թվականին ծնված Ա.Կ.-ին և 1988 թվականին ծնված Ա.Մ.-ին Թբիլիսիում՝ խմբակային բռնության մեղադրանքով:
«Հետաքննությունը պարզել է, որ այս տարվա օգոստոսի 9-ին, Թբիլիսիում, կրկեսի մոտ, մեղադրյալը գենդերային ինքնության հողի վրա անհանդուրժողականության մոտիվով բանավոր և ֆիզիկական հարձակման է ենթարկել 1993 թվականին ծնված Ջ.Ց.-ին:
Իրավապահները բերման են ենթարկել Ա.Կ.-ին և Ա.Մ.-ին», – ասված է ՆԳՆ տեղեկատվության մեջ:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, որը նախատեսում է խմբակային բռնություն: Հանցագործությունը նախատեսում է առավելագույնը երկու տարվա ազատազրկում: