Գենադի Արվելաձեն հանդիպել է Գերմանիայի Հեսենի դաշնային երկրամասի նախարարի հետ
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Գենադի Արվելաձեն հանդիպել է Գերմանիայի Հեսենի դաշնային երկրամասի դաշնային և եվրոպական հարցերով նախարար Լյուսիա Պուտրիչի հետ։
Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Գերմանիայի միջև համագործակցության առաջնահերթ ուղղությունները։
«Հատկապես ընդգծվել է եվրատլանտյան կառույցներին միանալու Վրաստանի ձգտումը և այն աջակցությունը, որ Գերմանիան նրան ցուցաբերում է այս ուղղությամբ։ Ասվել է, որ Վրաստանը հաջողությամբ բարեփոխումներ է իրականացնում Եվրամիության հետ տնտեսական մերձեցման ճանապարհին»,- նշվում է Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության մեջ։