Գենադի Արվելաձեն հանդիպել է Չեռնոգորիայի եվրաինտեգրման հարցերով պետքարտուղարի հետ
Գենադի Արվելաձեն հանդիպել է Չեռնոգորիայի եվրաինտեգրման հարցերով պետքարտուղարի հետ

Էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Գենադի Արվելաձեն հանդիպել է Չեռնոգորիայի եվրոպական ինտեգրման հարցերով պետքարտուղար Ալեքսանդրաս Մաշկովիչի հետ, ով աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում։

Հանդիպմանը քննարկվել է Վրաստանի և Չեռնոգորիայի փորձի և գիտելիքների փոխանակումը եվրաինտեգրման առումով։

Փոխնախարար Գենադի Արվելաձեն ընդգծել է Վրաստանի առաջընթացը եվրաինտեգրման ուղղությամբ։ Նրա խոսքով, Վրաստանը կատարել է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների մեծ մասը։ Հատկապես ընդգծվել են Վրաստանի քայլերը Եվրամիության շուկայի հետ ինտեգրման առումով։

Իր հերթին Չեռնոգորիայի պետքարտուղարն իր վրացի գործընկերոջ հետ կիսվել է Եվրամիությանը Չեռնոգորիայի ինտեգրման դինամիկայի մասին տեղեկություններով։

Հանդիպմանը կողմերը խոսել են նաև ապագայում եվրաինտեգրման ուղղությամբ համատեղ նախաձեռնություններ իրականացնելու և երկու երկրների գերատեսչությունների միջև հարաբերությունների խորացման մասին։

Գենադի Արվելաձեն և Ալեքսանդր Մաշկովիչը պայմանավորվել են ավելի ամրապնդել երկու երկրների միջև համագործակցությունը եվրաինտեգրման ուղղությամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, ինչպես նաև ներդնել ինստիտուցիոնալ կարգավորումներ և օրենսդրական նախաձեռնություններ և փորձի փոխանակում կատարել առանձին պետական ​​մարմինների միջև: