Գենադի Արվելաձեն հանդիպել է ԱՄՆ առևտրի քարտուղարի օգնական Աարուն Վենկատարամանի հետ
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Գենադի Արվելաձեն հանդիպում է ունեցել ԱՄՆ առևտրի քարտուղարի օգնական Աարուն Վենկատարամանի հետ։
Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների առաջնահերթ ոլորտները։
Գենադի Արվելաձեն ընդգծել է ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման կարևորությունը։ Նրա խոսքով, երկու երկրների առևտրային հաշվեկշիռը բնութագրվում է դրական դինամիկայով, և ԱՄՆ-ը Վրաստանի 7-րդ խոշոր առևտրային գործընկերն է։
Հանդիպմանը ուշադրություն է դարձվել նաև Առևտրի նախարարության կողմից «Վկայագրված առևտրային առաքելության» ծրագրված այցին Վրաստան, որը կկայանա 2023 թվականի հոկտեմբերին։ Գենադի Արվելաձեի խոսքով, այցի շրջանակներում ամերիկյան ընկերությունները հնարավորություն կունենան տեղեկատվություն ստանալ Վրաստանում ներդրումային հնարավորությունների և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և լոգիստիկայի ուղղությամբ պետական նախագծերի մասին։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև միջազգային պատժամիջոցների կիրառման ընթացքում Վրաստանի կողմից ընդունված որոշումներին և գործընկերների հետ սերտ համակարգման գործընթացին։ Ամերիկյան կողմը դրական է գնահատել այդ կապակցությամբ վրացական իշխանությունների ընդունած որոշումները։
Հանդիպմանը քննարկվել են նաև առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա զարգացումը։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի կայուն զարգացման և էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։